ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բայդենը 33 միլիարդ դոլար է կխնդրի Ուկրաինային օգնելու համար
20:00, 28.04.2022 | mamul.am
9028 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քոնգրեսից 33 միլիարդ դոլարի մարդասիրական և ռազմական օգնություն կխնդրի Ուկրաինայի համար, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Զեկույցի համաձայն՝ 20,4 միլիարդ դոլար պետք է ծախսվի Ուկրաինային անվտանգության ու ռազմական օգնության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համագործակցությամբ եվրոպական անվտանգության ամրապնդմանն ուղղված ԱՄՆ ջանքերի ֆինանսավորման համար։ 8,5 միլիարդ դոլարը կուղղվի Ուկրաինայի տնտեսությանն աջակցելուն, 3 միլիարդ դոլարը՝ մարդասիրական օգնությանը։

Զրուցակիցների խոսքով՝ խոսքը լրացուցիչ հրետանու, հակատանկային և զենիթային սպառազինությունների փոխանցման, քիբերանվտանգության բարելավման, հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգերի, ականազերծման համակարգերի մասին է։

Ակնկալվում է, որ Բայդենի խնդրանքը կարժանանա հանրապետականների և դեմոկրատների աջակցությունը, չնայած այն հանգամանքին, որ այն 9 ամսում Ուկրաինայի վրա ԱՄՆ-ի ընդհանուր ծախսերը կհասցնի 39 միլիարդ դոլարի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր