ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+23 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Նախկին վարչապետին մահապատիժ է սպառնում
22:00, 02.05.2022 | mamul.am
8151 | 0

Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին մեղադրանք է առաջադրվել աստվածանարգության համար, որը կարող է հանգեցնել մինչև 10 տարվա ազատազրկման կամ մահապատժի, հայտնում է Dawn-ը։

Գործը հարուցել է Փենջաբ նահանգի ոստիկանությունը՝ Խանի և 150 այլ մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ մի քանի նախկին նախարարների և նրա «Թեհրիկ-է-Ինսաֆ» կուսակցության առանցքային անդամների դեմ՝ Մուհամմադ Նաիմի խնդրանքով:
Բողոքի համաձայն՝ Խանը և նրա կողմնակիցները Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ մասնակցել են անցած հինգշաբթի օրը նոր վարչապետ Շեհբազ Շարիֆի դեմ կազմակերպված ցույցին: Երբ Պակիստանի նոր վարչապետը և նրա պատվիրակության անդամները ժամանել են Մեդինայի Ալ-Մասջիդ-է-Նաբավի մզկիթ, հարյուրավոր մարդիկ սկսել են Շարիֆի դեմ կարգախոսներ բղավել: Տեսանյութում երևում է, որ մարդիկ, ենթադրաբար, ուխտագնացներ են Պակիստանից, որոնք բղավում են «գող» և «դավաճան» և վիրավորական արտահայտություններ են օգտագործում Շարիֆի և նրա պատվիրակության դեմ:

Սաուդյան Արաբիայի իշխանություններն ավելի ուշ հայտարարեցին, որ ձերբակալել են Պակիստանի հինգ քաղաքացիների, ովքեր ենթադրաբար մասնակցություն են ունեցել միջադեպին:

Իր հերթին, ինքը՝ Խանը և նրա կուսակցության անդամները հերքում են իրենց մասնակցությունը այս միջադեպին և ասում, որ այդ մեղադրանքները Խանի վրա նոր իշխանությունների կողմից հարձակման սկիզբն են։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր