ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Պուտինը ներողություն է խնդրել Իսրայելի վարչապետից Լավրովի խոսքերի համար
21:24, 05.05.2022 | mamul.am
11152 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հրեաների և հակասեմիտիզմի մասին խոսքերի համար։ Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի գրասենյակից։

«Նրանք (Պուտինն ու Բենեթը-խմբ.) քննարկել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի խոսքերը։ Վարչապետն ընդունել է նախագահ Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի նկատմամբ իր վերաբերմունքը հստակեցնելու համար։

Որոշ ժամանակ առաջ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՌԴ նախագահի և Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցների մասին, սակայն ՌԴ նախագահիանունից ներողություն հայտնելու մասին ոչինչ ասված չէր:

Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Ադոլֆ Հիտլերը հրեական արմատներ ուներ։ Իտալական «Rete 4» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նացիստական Գերմանիայի ֆյուրերի՝ նաև հրեական արյան մասին Լավրովն ակնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսու հետ համեմատելու ենթատեքստում։ Լրագրողի հարցին, թե Ռուսաստանը ինչպե՞ս կարող է Ռուսաստանը խոսել «դենացիֆիկացայի» մասին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է, Լավրովը պատասխանել է․ «Երբ նա ասում է` ի՞նչ նացիզմ կարող է լինել, եթե ես հրեա եմ, ապա կարծում եմ` Հիտլերը նույնպես հրեական ծագում ուներ, ուստի դա ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներ են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր