ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԼԳԲՏ համայնքի սևամորթ ներկայացուցիչը կդառնա Սպիտակ տան մամուլի քարտուղար
00:24, 06.05.2022 | mamul.am
11755 | 0

Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնակատար Ջեն Փսաքին մայիսի 13-ին կլքի իր պաշտոնը մոտ մեկուկես տարի պաշտոնավարելուց հետո, հայտնել է ԱՄՆ վարչակազմը։
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը կլինի նրա ներկայիս տեղակալ Կարին Ժան Պիերը։
«Ես հպարտ եմ՝ հայտարարելու, որ Կարին Ժան-Պիերը կլինի Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարը»,- նրան ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նա կլինի պատմության մեջ առաջին սևամորթ ամերիկուհին և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը, ով կզբաղեցնի այս պաշտոնը։
«Կարինը ոչ միայն ունի փորձ, տաղանդ և բարեխիղճ վերաբերմունք, որը պահանջվում է այս դժվարին աշխատանքի համար, այլև կշարունակի ղեկավար դեր ստանձնել Բայդեն-Հարիսի վարչակազմի աշխատանքի մասին լուրերը ամերիկյան ժողովրդի անունից տարածելու գործում»,- ասել է Բայդենը։
Փսաքին իր հրաժարականի հնարավորության մասին հայտարարել էր դեռ անցյալ տարվա մայիսին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա կսկսի շոու վարել Peacock հարթակում և կմասնակցի MSNBC կաբելային ցանցի ուղիղ հեռարձակումներին տարբեր հաղորդումներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր