ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Բակինսկի դվորիկ» ռեստորանում ադրբեջանցիները հայերի են դանակահարել. կա զոհ
18:24, 09.05.2022 | mamul.am
14508 | 0

Մոսկվայում ծեծկռտուքի ժամանակ մեկ մարդ է սպանվել, երկուսը՝ վիրավորվել։ Տուժածները, ըստ նախնական տեղեկությունների, հայ երկվորյակ եղբայրներ են, այս մասին գրում է Antituran թելեգրամ-ալիքը։

«Կիրակի գիշերը Ռուսակովսկայա փողոցում ժամը 3.30-ի սահմաններում «Բակինսկի դվորիկ» ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջև, որը վերաճել է դանակահարության։

Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը մահացել է հաջորդ օրը հիվանդանոցում, երկրորդը հոսպիտալացվել է ստամոքսի շրջանում վնասվածքով։ Երրորդ տուժածը նույնպես բնիկ հայաստանցի է, նա կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզվում է մի տղամարդ, ենթադրաբար՝ արտաքինով 25-30 տարեկան ադրբեջանցի, պարզվում են կոնֆլիկտի դրդապատճառները»,- գրում է ալիքը։

Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ ռեստորանի հայ այցելուները նկատել են, որ իրենց տրամադրված հաշիվը չի համապատասխանում կատարված պատվերին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր