ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Արսեն Ավակովը կոչ է արել Հայաստանին՝ հրաժարվել Ռուսաստանից և անդամակցել ՆԱՏՕ-ին
22:54, 09.05.2022 | mamul.am
8512 | 3

Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար, ծագումով բաքվեցի Արսեն Ավակովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ է արել Հայաստանին հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից և անդամակցել ՆԱՏՕ-ին և Եվրոմիությանը։

«Պատերազմից հետո Ուկրաինայում կստեղծվի գլոբալ հավաքական անվտանգության նոր համակարգ։ Եվ անհրաժեշտ կլինի, որ Հայաստանն անմիջապես տեղավորվի այս համակարգում, ընդգծել է Ավակովը։ – Սկզբի համար շատ լավ է, որ նա այլևս չի քվեարկում ՄԱԿ-ում՝ ի պաշտպանություն Ռուսաստանի։ Եվ հետո, երբ Պուտինի կայսրությունը փլուզվի, Հայաստանը պետք է վերջնական ընտրություն կատարի շատ արագ և ճշգրիտ»։
Ավակովը համոզված է, որ Երևանի համար ճիշտ ընտրությունը, իհարկե, ոչ թե դաշինքն է Ռուսաստանի հետ և անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այլ դաշինքը Եվրոմիության, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի հետ, որը շուտով կդառնա Եվրոպայի ամենադինամիկ և հեղինակավոր երկրներից մեկը:

Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավարի խոսքով՝ մի իրավիճակում, երբ Հայաստանին իսկապես սպառնում է նոր ԽՍՀՄ-ի մաս դառնալու հեռանկարը, որն այժմ փորձում է վերստեղծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այս երկիրը պետք է որոշի իր սեփական զարգացման վեկտորը, սեփական ուղին:

«Եվ այս ճանապարհն ակնհայտորեն մատնանշում է դեպի Բրյուսել»,- ընդգծել է Արսեն Ավակովը՝ մատնանշելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։

Ավակովը խոստովանել է, որ Երևանում բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին քաղաքական իրավիճակը, որում հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարդ է, բայց ոչ անհույս։

«Ի վերջո, մոտակայքում Ֆրանսիան է, Եվրամիությունն է, որն ավանդաբար ձեռք է մեկնում Հայաստանին։ Նաև ԱՄՆ-ն՝ իր ազդեցիկ և ակտիվ հայկական սփյուռքով, ոչ մի տեղ չի գնացել,- ընդգծել է Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավարը,- ելք կա, պարզապես պետք է այն օգտագործել…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր