ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Անգամ հինգ-վեց հազար մարդ չկա». Բայրամովը՝ Երևանի ցույցերի մասին
13:18, 10.05.2022 | mamul.am
9795 | 3

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հետևում են Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, փոխանցում է АПА-ն: «Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, նորից ուզում են բարձրացնել Ղարաբաղի թեման: Մենք, իհարկե, հետևում ենք այս գործընթացներին, այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր