ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Անիմաստ լարվածություն եք ստեղծում»․ Քոչարյանը՝ դատավորին
14:12, 10.05.2022 | mamul.am
5107 | 0

Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին ներկայացված էր երկու միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և Արմեն Գևորգյանի երկրից բացակայելու վերաբերյալ։

Դատավորը հայտարարեց, որ նախ անցնում են ապացույցների հետազոտմանը, ապա նոր միայն միջնորդությունների քննարկմանը։

Պաշտպաններն անհամաձայնություն հայտնեցին և խնդրեցին ընդմիջում՝ խորհրդակցելու համար, սակայն դատավորը մերժեց՝ նշելով, որ կարող են ցածրաձայն տեղում խորհրդակցել, ինչից հետո պաշտպաններն առանց թույլտվության դուրս եկան դատական նիստերի դահլիճից՝ խորհրդակցելու համար։

Դատարանն արձանագրեց, որ պաշտպանները լքել են դահլիճը՝ առանց թույլտվության։

«Անիմաստ լարվածություն եք ստեղծում»,- դատավոր Աննա Դանիբեկյանին ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Դատավորը նշեց, որ եթե պաշտպանները մեկ րոպեից չվերադառնան, նիստը կհետաձգվի։

Մեղադրողը նկատեց, որ պաշտպանների գործողություններն ուղղված են ապացույցների հետազոտումը բացառելուն։

«Անիմաստ լարվածություն եք ստեղծում»․ Քոչարյանը՝ դատավորին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր