ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ
12:42, 11.05.2022 | mamul.am
8267 | 0

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասնակից Ռովշան Ասկերովը հետախուզման մեջ է հայտնվել ՆԳՆ-ի կողմից, ասվում է գերատեսչության տվյալների բազայից։ Նա այժմ գտնվում է Ռուսաստանից դուրս։

Ապրիլի վերջին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նրա դեմ քրեական գործ է հարուցել նացիզմի ռեաբիլիտացիայի փաստով։ Ըստ քննիչների՝ նա վիրավորել է մարշալ Ժուկովին։

Գերատեսչությունը նշում է, որ 2022 թվականի ապրիլին Ասկերովը սոցցանցում հրապարակել է «դիտավորյալ կեղծ տեղեկատվություն, որը վիրավորում և վարկաբեկում է ռուս մեծ հրամանատար և հայրենիքի պաշտպան, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովի հիշատակը»։

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր