ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հաջորդ իշխանությանը չեմ նախանձում». Արսեն Բաբայան
11:12, 12.05.2022 | mamul.am
5029 | 1

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. «Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե մեր պայքարն աթոռակռիվ է, պարզապես ոչինչ չեն հասկանում պետական կառավարումից:

Իշխանության անմեղսունակները, որ ոչինչ չեն հասկանում, դրանում վաղուց ենք համոզվել:

Դուք պարզապես չեք պատկերացնում, թե ինչ տաժանակիր աշխատանք է սպասվում հաջորդ իշխանությանը, հատկապես գործադիր համակարգում: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե որքան ծանր է լինելու կործանված պետական համակարգի վերակառուցումը:

Սրան զուգահեռ պետք է հիշենք, որ աշխատավարձը պետական համակարգում հաստատ ամենաբարձրը չէ: Իսկ ապօրինի պարգևավճարները, և այլ հավելավճարները պետք է արմատախիլ արվեն: Հաջորդ իշխանությանը չեմ նախանձում...»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր