ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ռուսները ծրագրում են հանրաքվե իրականացնել ռմբակոծված Մարիուպոլում
20:24, 12.05.2022 | mamul.am
4450 | 0

Ռուս զավթիչները մտադիր են կեղծ հանրաքվե անցկացնել ռմբակոծված Մարիուպոլում, որպեսզի այն ենթադրաբար միացնեն Ռուսաստանի Դաշնությանը: Նախնական ամսաթիվը հայտնի է՝ մայիսի 15։

Այս մասին հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն, որի խոսքով՝ ինքնակոչ քաղաքապետը մայիսի 15-ը նշել է որպես կեղծ վերափոխման ամսաթիվ։

«Մենք չենք կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, մենք շարունակում ենք մշտադիտարկումն ու արձանագրումը»,-ասել է Անդրյուշչենկոն։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս կերպ օկուպանտները ցանկանում են Մարիուպոլը բռնակցել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես «ԴԺՀ»-ի մաս։

«Առաջին քայլը ռուսական բջջային կապի կոդի անցումն է: Այժմ ռուսական բանկերն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է մտնեն «ԴԺՀ»: Ռուսաստանը կսահմանի բուհերի առանձին ցուցակ, որոնք ոչ միայն կգրանցեն երեխաներին բռնազավթված տարածքներից, այլ նաև անմիջականորեն կաշխատել մարզի տարածքում»,- ասել է քաղաքապետի խորհրդականը։

Բացի այդ, նա նշել է, որ Մարիուպոլի շրջանի և Մարիուպոլ քաղաքի դպրոցներում տետրերի վրա գրվում է «Մարիուպոլ. Ռոստովի մարզ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր