ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՄԱԿ-ը բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ
00:12, 13.05.2022 | mamul.am
7905 | 0

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցել է ռուսական զորքերի դեմ ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննություն սկսելու մասին բանաձևը: Խոսքը պատերազմի սկզբում կատարված հանցագործությունների մասին է, ենթադրաբար, ռուս զինվորականների կողմից Կիևի մերձակայքում և ուկրաինական այլ շրջաններում:

Խորհրդի անդամ 33 երկրներ քվեարկել են հետաքննության օգտին, 12-ը ձեռնպահ են մնացել, Չինաստանն ու Էրիթրեան միակ երկրներն են, որոնք դեմ են քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին։

Անցյալ ամիս Ռուսաստանը հեռացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ուկրաինայում ապօրինությունների մեղադրանքներից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր