ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Քանի դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել, շարժումը նոր թափ չի ստանա. «Հրապարակ»
09:12, 13.05.2022 | mamul.am
8744 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Դիմադրության շարժման մեր աղբյուրներն ասում են՝ քանի դեռ շարժման ստվերային շահառուներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել ժամանակավոր վարչապետի թեկնածության շուրջ, շարժումը չի աճի, նոր թափ չի ստանա, լավագույն դեպքում կպահպանվի եղած վիճակը, բայց շատ հնարավոր է, որ գնա մարման, քանի որ հայ ժողովուրդը սիրում է մարդկանց, անձերի հետևից գնալ, և քչերին է գաղափարը համախմբում։ Բացի այդ, երբ չկա հստակություն, թե ով է լինելու ժամանակավոր վարչապետը, հրապարակի ուժերն իրենց բոլոր ռեսուրսները չեն օգտագործում։ Իսկ ՀՀ երկու նախագահների քննարկումների, պլանների մասին քչերն են տեղեկացված»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր