ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Անձամբ եմ հարցրել՝ վարչապետը տեղյակ չի եղել, հակառակ դեպքում՝ կկանգներ, կիջներ». ՄԻՊ
13:06, 13.05.2022 | mamul.am
3337 | 1

Նիկոլ Փաշինյանը գալիս՝ անցնում է ավտովթարի ենթարկված հղի կնոջ կողքով և չի կանգնում. արդյոք պե՞տք է կանգներ, ինչպե՞ս եք գնահատում այս վարքը. լրագրողի հարցին՝ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Չկա որևէ կանոն կամ օրենք, ըստ որի, ուղեկցող ոստիկանության մեքենան չպետք է կանգնի և կարող է լքել վթարի վայրը, ինչը կոնկրետ տեղի է ունեցել: Ինչ վերաբերվում է վարչապետին, ես հետաքրքրվել եմ, կոնկրետ հարցրել եմ, ձեզ ուզում եմ վստահեցնել, որ վարչապետը տեղյակ չի եղել, այսինքն՝ տեղեկացված չի եղել կատարվածի մասին, հակառակ դեպքում, կասկած չունեմ՝ ուր էլ շտապելու լիներ, ինքը պետք է կանգներ, պետք է իջներ, առնվազն մարդասիրական բան է դա»,- ասաց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ անձամբ է հետևելու այդ գործընթացին:

«Անձամբ եմ հարցրել՝ վարչապետը տեղյակ չի եղել, հակառակ դեպքում՝ կկանգներ, կիջներ». ՄԻՊ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր