Ոստիկաններն Աբովյան-Կորյուն խաչմերուկից բերման ենթարկեցին «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամներին: Նրանք նստել էին փողոցում՝ վանկարկելով «պայքար», «դասադուլ», «ուսանո՛ղ, միացի՛ր»: Ավելի վաղ նախաձեռնության անդամներն իրազեկման ակցիա էին անցկացնում բուհերում՝ կոչ անելով ուսանողներին ժամը 16:00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում: |