ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 447.17, EUR 479.19, RUB 7.04, GBP 564.02
+14 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+26 °C
Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին․ ԻՔՄ
22:06, 13.05.2022 | mamul.am
6661 | 0

ԻՔՄ-ն հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ մայիսի13-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․ «Այսօր՝ մայիսի 13-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 20:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:07-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3250 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր