ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն միլիոնավոր դոլարներ են փոխանցվել․ «Ժողովուրդ»
10:06, 14.05.2022 | mamul.am
8680 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել: Դրանց մի մասն անանուն է եղել: Ըստ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքի՝ 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել: Ի դեպ, 510.000-ից 500.000 դոլարը եղել է միանվագ փոխանցում: 2019-ի 258 197 000 դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին 10.311.000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն, 2021-ին՝ 305.000 դրամ: 2022-ի դեռեւս անանուն փոխանցում չի եղել»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր