ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 447.17, EUR 479.19, RUB 7.04, GBP 564.02
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+26 °C
«Դիմում եմ ԱԱԾ-ին և ՔԿ-ին». Նաիրի Հոխիկյան
10:47, 14.05.2022 | mamul.am
6122 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Օրերս տարբեր ծանոթներ ասացին, որ Հայաստանում է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը, այցելում է տարբեր վայրեր, լուսանկարվում, գովազդում տարբեր ընկերությունների։ Լավ է անում, իր իրավունքն է։
Ուզում եմ դիմել ՀՀ երկու ուժային կառույցներին՝ ԱԱԾ -ին և ՔԿ-ին։
Դեռևս 2021թ. հուլիսից ես հրապարակել եմ Լապշինի խոսքերը Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի մասին, նաև նրա խոսքերը պատերազմի ժամանակ տեղի ունեցած հանցանքների մասին։
ՔԿ -ում դրա համար հարուցված քրեական գործում ինձ վկայի կարգավիճակ տվեցին և հարցաքննեցին՝ խնդրելով տրամադրել Լապշինի տվյալները, որպեսզի նրան ևս հարցաքննեն։ Իսկ ԱԱԾ-ում առանց որևէ պատճառաբանության առգրավեցին իմ բջջային հեռախոսը՝ մինչև հիմա ապօրինաբար պահելով իրենց մոտ։ Հեռախոսի մեջ կան Լապշինի կոնտակտները։
Հարց. Նշված երկու կառույցները հարցաքննության հրավիրե՞լ են արդյոք Լապշինին, եթե ոչ, ապա ինչո՞ւ և պատրաստվո՞ւմ են արդյոք հրավիրել հարցաքննության։ Ես բազմիցս նույն կառույցներին ասել եմ, որ պատրաստ եմ նաև առերեսման, եթե իհարկե նրանք և Լապշինը ունեն այդ ցանկությունը»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր