ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայաստանն ինչի՞ տեր է, որ ձևավորվել է նման իրավիճակ»․ Արման Վարդանյան
03:06, 15.05.2022 | mamul.am
5439 | 1

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Ամբողջ աշխարհում դոլարը թանկանում է բոլոր արժույթների նկատմամբ, բացի Ռուսաստանից և Հայաստանից։ Ռուսաստանում դա համաշխարհային տնտեսությունից մեկուսացման և ինքնամեկուսացման հետևանք է։
Հայաստանը մեկուսացված չէ շուկաներից, բայց Հայաստանում նույնպես դոլարն իր դիրքերը զիջում է դրամի հանդեպ։
Սա այն դեպքում, որ դոլարը 20 տարվա կտրվածքով արժևորման ռեկորդ է գրանցում մնացած բոլոր արտարժույթների նկատմամբ։
Սա է պատճառը, որ դոլար-եվրո տարբերությունը կազմում է 20 դրամ։
Բնական հարց է առաջում` Հայաստանն ինչի՞ տեր է, որ ձևավորվել է նման իրավիճակ, որտեղի՞ց այդքան շատ դոլար, որտեղից են ձևավորում այդքան տրանսֆերներ։ Կարծում եմ, որ պատճառը Ռելոկացիա եղած ռուսական ընկերություններն են և ֆրիլանսերները, որոնք իրենց ծառայությունները մատուցում են դոլարի դիմաց, հետևաբար դոլարի հոսքը այնքան շատ է, որը բերել է դրամի արժևորմանը։ Հայաստանի տնտեսությունը փոքր է, ~80.000 Հայաստանում հայտնված, միջինից բարձր եկամուտ ունեցող աշխատողների ներկայությունը, մեր տնտեսության համար «Սպիտակ Կարապ» էր։
Հայաստանի ամենամեծ դոլարային ծախսը, դա դոլարով վառելիք գնելն է (գազ, բենզին դիզել) և ցորեն, ձեթ, շաքար։
Ինչքան էլ ռուսներն ասեն, որ արտահանումը ռուբլով են անում, վերջնահաշվարկը ստացվում է դոլարով։ Այսինքն Գազպրոմ բանկը էժան գնով դոլար է առնում տանում։
Էստեղ բալանսի պահն է` մտնող դոլարի և Ռուսաստանից գնվող ապրանքների։ Այս պահին մտնող դոլարը ավելի շատ է, քան գնվող ապրանքները «ռուբլով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր