ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.20, EUR 416.32, RUB 6.61, GBP 486.74
+24 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+31 °C
«Հայերով ամեն ինչ պիտի անենք, որ լուսանցքային «Զարթնի՛ր, լաո՛» թերթը չհիմնենք»․ Հ․ Իշխանյան
02:06, 15.05.2022 | mamul.am
3909 | 0

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. «Բանն այն է, որ այս մտքերը տվող սրանց խորհրդատուները չեն բացատրել, որ լուսանցքային թերթերին զուգահեռ գործում է վրիժառությունը, քանի որ բացակայում է արդարադատությունը։
Թուրքիան համակարգված հիշողություն ունի, գիտի, որ լուսանցքային թերթերի արդյունքում իրենց կառավարիչներին ու դեսպաններին էին սպանում, նա այդ հիշողությունը վերլուծել է ու իր դեսպանների փոխարեն սրանց է փուռը տալիս։
Ինքներդ ձեր սրտներին հարց տվեք, ո՞վ է հայերի արհավիրքների առաջին թիրախը հիմա՝ Թալեա՞թը, Էնվե՞րը, Էրդողա՞նը, Ալի՞ևը, թե՞ սրանք։ Կզգաք, որ ողջ միտքն ու սիրտն ուղղված է սրանց դեմ, ոչ թե հիմնական թուրք ցեղասպանի։
Հայերով ամեն ինչ պիտի անենք, որ լուսանցքային «Զարթնիր Լաո» թերթը չհիմնենք, որպեսզի սրանք ստանան արժանի պատիժն, առանց Նեմեսիսի կարիքի, իսկ հայերը դիմադրեն իրենց հիմնական թիրախին՝ Թուրքիայի բարբարոսությանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր