ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«ՄԻՊ-ին հորդորում ենք զերծ մնալ Սոնա Մնացականյանի հետ տեղի ունեցած դժբախտությունն իր քաղաքական ուժին ծառայելու գործիք դարձնելուց»․ Ր․ Ասլանյան
20:36, 14.05.2022 | mamul.am
4822 | 0

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը երեկ, խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի մասին, հայտարարել է, որ իր տեղեկություններով վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել, հակառակ դեպքում՝ կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին։
Մարդու իրավունքների պաշտպանության հետ որևէ աղերս չունեցող և բացառապես իշխանության քաղաքական նպատակահարմարությունների արտահայտման խոսափող հանդիսացող սույն պաշտոնյային հորդորում ենք զերծ մնալ Սոնա Մնացականյանի և նրա ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտությունը իր քաղաքական ուժին ծառայելու գործիք դարձնելուց։
ՀՀ ՄԻՊ-ի կարևորագույն պաշտոնը զբաղեցնող տվյալ անձը, այլոց վիշտն իր վերադասին շողոքորթելու պատրվակի վերածելուց առաջ, գոնե պետք է հիշեր, որ ընդամենը օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարեց, որ վարչապետը վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ հանձնարարել է շտապօգնություն կանչել։
Ավելին, ՀՀ ՄԻՊ-ի այդպիսի դատողությունները չեն բխում նաև քրեական գործի փաստական տվյալներից, ուստի տպավորություն է ձևավորվում, որ որոշ պաշտոնատար անձանց այդպիսի սանձարձակ քաղաքական վարքագծի դրսևորմանը նպաստող պայման է հանդիսանում տուժողի հարազատների կողմից դեպքը չքաղաքականցնելու ձգտումը»։

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր