ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վաղը լինելու եմ պայքարի շարքերում»․ Արթուր Վանեցյան
21:00, 14.05.2022 | mamul.am
4321 | 2

«Հայրենիք» կուսակցության և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, նախ ցանկանում եմ շնորհակալութուն հայտնել երեկվանից ինձ ուղղվող Ձեր բազմաթիվ նամակների և զանգերի՝ իքնազգացողությանս վերաբերյալ ձեր անհանգստության համար:
Ինչպես գիտեք, երեկվանից վատառողջ լինելու պատճառով ֆիզիկապես ներկա չեմ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս ընտանիքների անվտանգության ձեր կողմից մղվող պայքարի գործողություններին:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ վաղը լինելու եմ պայքարի շարքերում, ձեր կողքին, ձեզ հետ՝ ավելի վճռական կերպով այս իշխանություններին հեռացնելու, անվտանգ և զարգացող Հայրենիք կառուցելու նպատակով:
Վաղը նաև խոսելու եմ հարթակից պայքարի վերաբերյալ իմ մոտեցումները ձեզ հետ կիսելու, մեր պայքարին չմիացած քաղաքացիներին ոգևորելու, ևս մեկ անգամ հրապարակ կանչելու նպատակով:
Իմ մոտեցումները նույնն են. ես այլ խնդիր չեմ կարող ունենալ մինչև երկու հայկական պետությունների անվտանգությունը չապահովենք, իսկ հանրային համերաշխությունը չվերականգնենք:
Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր