Ինչպես հայտնել էինք, «Եվրոտեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթել է Ուկրաինան, որը ներկայացնում էր Kalush Orchestra-ն` «Stefania» երգով: Ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում խմբի անդամներն ասել են, որ պատերազմի պատճառով փորձեր անելու շատ ժամանակ չեն ունեցել: Նրանց խոսքով՝ այժմ, առավել քան երբևէ, յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է Ուկրաինայի համար. «Եվրոտեսիլում հաղթանակն ավելի կբարձրացնի ուկրաինացիների մարտական ոգին: Մենք հաղթեցինք ոչ թե մեզ համար, այլ՝ բոլոր ուկրաինացիների»: |