ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պետք էր ընդամենը 30 տարի, որպեսզի մեզ սկսեն վերաբերվել որպես ոչխարի հոտի». Արա Պողոսյան
02:12, 16.05.2022 | mamul.am
3526 | 1

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի հազար տարվա ընթացքում հայերը կարողացան ստեղծել իմաստունի, առատաձեռն ու բարի ժողովրդի համբավ։
Պետք էր ընդամենը 30 տարի, որպեսզի մեզ սկսեն վերաբերվել որպես ոչխարի հոտի, ու դրա գագաթնակետը 2018 թվականն էր, երբ հազարավոր մարդիկ իշխանության գահը տալիս էին մեկին, ով պետք է կործաներ երկիրը։
Իսկ աշխա՞րհը։ Իսկ աշխարհը նայում ու զարմանում էր, թե ինչպես կարող էր մի ժողովուրդ, որին այդքան խելք ու գիտելիքներ էին վերագրվում, այսքան աղետից հետո չկարողանա մի նոր «մեսսիա» ծնել, ով վրեժի ու ազգային տաղանդի ուժով կլուծեր երկրի խնդիրները։ Ու գնալ ընտրել նույն «ազգակործան պատուհասին»... սա ամոթ ու խարան է մի ազգի, որը այնքան մեծ ծառայություններ էր մատուցել համաշխարհային քաղաքակրթությանը»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր