ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱԳՆ-ում 2 միլիոն դրամանոց գորգ են գնել
13:30, 15.05.2022 | mamul.am
3619 | 2

Արտաքին գործերի նախարարությունում պատվիրակություններին պատշաճ ընդունելու համար որոշել են պատվիրակների ոտքերի տակ երկու միլիոն դրամ արժողությամբ գորգ փռել։ Այս մասին գրում է 168․am-ը: Իսկ 2 միլիոն 90 հազար դրամով գորգը գնել են «Մերգերյան կարպետ» ընկերությունից: Ձեռագործ գորգը 2021 թվականի է՝ պազիրիկ տիպի։

Թե ինչու էր երկրի տնտեսության համար այս բարդ ու դժվար ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ ձեռագործ գորգ փռել հյուրերի ոտքի տակ, հատկապես ինչի՞ց ելնելով են ԱԳՆ-ում նման ներկայացուցչական ծախս կատարել, հայտնի չէ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր