ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.56, EUR 430.54, RUB 7.67, GBP 502.73
+16 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+31 °C
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև օպերատիվ կապն ի՞նչ եղավ». Ոսկան Սարգսյան
03:18, 16.05.2022 | mamul.am
2169 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքում գտնվող դիրքերի գնդակոծման մասին, Հայաստանի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկատվությունը։ Բա ի՞նչ եղավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև գոյություն ունեցող օպերատիվ կապը, որը գործում էր նաև 2020 թվականի պատերազմից հետո։ Իր ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քարոզչական հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական նոր գործողությունների համար։ Պատերազմում ահռելի մարդկային և տեխնիկայի կորուստներ կրած Հայաստանի զինված ուժերը գրեթե 3 ամիս գլխավոր շտաբի պետ չունեն, ավելի վաղ ժամանակից հետախուզության վարչության պետի պաշտոնն է թափուր։ Հայաստանի պաշտպանության նախարարը պատմության դասատու Սուրեն Պապիկյանն է, ով նույնիսկ ճանապարների ասֆալտապատման յուղոտ գործը տապալեց։ Լրիվ անմեղսունակ վիճակ․․․»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր