ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Երանի Փաշինյանն այդքան ինքնաքննադատաբար մոտենար ինքն իրեն, որքան ժամանակին Սարգսյանի հանդեպ էր վարվում». Հայրապետյան
14:41, 15.05.2022 | mamul.am
2386 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անվտանգությունը պատկերված է նատովկա՝ այսինքն զինվորական հագուստ հագած Սերժ Սարգսյանի տեսքով: Եվ նրա այդ կերպարի ուղերձը հանրությանը՝ որ ինքը հանրությանը, Հայաստանին անվտանգություն ապահովող է: Սա չափազանց ձախողված ուղերձ է, որովհետև Սերժ Սարգսյանը 25 տարվա պատմության մեջ առաջին պետության նոմինալ ղեկավարն է, որի իշխանության օրոք հայ ժողովուրդը 800 հեկտար տարածք է կորցրել: Էդպե՞ս եք ապահովում Հայաստանի անվտանգությունը․․․ Որ հիմա էլ Կարեն Կարապետյանն ասում ա՝ դե գիտեք, մեր տանկերը խոդ չեն ընկնում»:

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան, 2017թ. մարտի 8

Այս ելույթը կարդալուց հետո մտածում եմ, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կառավարման չորս տարիների մասին ելույթ ունենալիս կասեր՝
«Դու միակ նոմինալ ղեկավարն էիր, ում կառավարման չորս տարիների ընթացքում ոչ միայն կորցրել ենք Արցախի անվտանգության գոտին և նախկին ԼՂԻՄ մաս կազմող Հադրութն ու Շուշին, այլև արդեն օկուպացված են ՀՀ մաս կազմող տարածքները, ըստ քո գնահատման՝ 40-45 քառակուսի կիլոմետր տարածք: Ըստ CivilNet-ի՝ Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինուժը զավթել է Հայաստանի տարածքի ավելի քան 54 քառակուսի կիլոմետր կամ 5 400 հեկտար տարածք: Այսպե՞ս ես ապահովում ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը: Հետո էլ կկանգնես կասես, որ Իսկանդերը չկրակեց...»:
Հ.Գ Երանի Նիկոլ Փաշինյանն այդքան ինքնաքննադատաբար մոտենար ինքն իրեն, որքան ժամանակին Սերժ Սարգսյանի հանդեպ էր վարվում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր