ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Առաջին անգամ համաձայն եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ». Զոհրաբյան
15:00, 15.05.2022 | mamul.am
4508 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության անմեղսունակության 6 կետերը

Թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից և այն էլ շատ արագ՝ պարզ է։ Հայաստանի վրա շպրտած 5 կետերը ապագա խաղաղության պայմանագրի ադրբեջանական պատկերացումներն են։
1❗️տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում
2❗️տարածքային պահանջների բացառում
3❗️ուժի կիրառման և անվտանգությանը սպառնալիքների բացառում
4❗️սահմանազատում, սահմանանշում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում
5❗️հաղորդակցության ուղիների բացում
Սա Ադրբեջանի օրակարգն է։
Իսկ ի՞նչ է առաջարկում Հայաստանն իր 6 կետերով, որի «պրեզենտացիան» արեց հատուկ նշանակության դեապանը։
Պարզվեց՝ Հայաստանը մոտավոր պատկերացում անգամ չունի, թե ի՞նչ է ուզում ընդգրկել խաղաղության պայմանագրի իր տարբերակում։
Եվ այսպես՝ մեր 6 կետերը.
Կետ1❗️«նամյոկ+բոչկա» Ռուսաստանի հասցեին, որ եղբայրական Ադրբեջանի փոխանցած նամակը տեղ է հասել 20 օր ուշացումով։
Կետ 2❗️Հղում ԱՊՀ ստեղծման մասին հայտարարությանը՝ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին և ոչ մի պարզաբանում, որ Հայաստանն այդ փաստաթղթին միացել է հատուկ վերապահումով։
Կետ 3❗️ Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի «սկզբունքային» լինելու մասին ընդամենը բառեր՝ առանց հստակեցնելու ինքնորոշման իրավունքը և սրանով չբացառելով, օրինակ՝ Արցախը մշակութային ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում։ Մի անկապ «կռուտիտ»։
Կետ 4❗️Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով նախորդ հայտարարություններով սահմանված պարտավորությունների կատարման «կարեւորության» ֆիքսում և ոչ մի իմպերատիվ պահանջ կամ բանակցությունները սկսելու համար նախպայման։ Ընդամենը՝ «լայթսի» մեջ արձանագրում։
Կետ 5❗️
Բանակցություններ սկսելու հայկական կողմի պատրաստակամության մասին հայտարարություն՝ առանց որեւէ նախապայմանի. օրինակ՝ ռազմագերիների վերադարձ+ադրբեջանական զինուժի հետքաշում ՀՀ սուվերեն տարածքից։
Կետ 6.❗️ինֆորմացիա այն մասին, որ հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բանակցությունների կազմակերպման առաջարկով, մոռանալով, որ ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ անիմաստ է ԵԱՀԿ համանախագահների միջնորդությանը սպասելը՝ ՌԴ-Արեւմուտք կոնֆլիկտի ֆոնին և պետք է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ։
Ինչպես տեսանք՝ 6 կետ իդիոտիզմի մասին։
Հա, առաջին անգամ համաձայն եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, ով թերթելով հայկական կողմի ներկայացված առաջին «առաջարկը»՝ ասաց՝ «իսկ որտե՞ղ է առաջարկը»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր