ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 2020-ին». Ղազինյան
15:18, 15.05.2022 | mamul.am
16747 | 4

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թալանի մասին
Նախկինները 28 տարում 7 միլիարդ դոլար պարտք են վերցրել, իսկ նիկոլը վերջին չորս տարում երեք միարդ դոլար:
Ուր ե՞ն այդ փողերը, ինչի՞ վրա են ծախսվել, դուք ձզում ե՞ք ձեր կյանքի որակի փոփոխություն:
Սրանց կյանքի որակը շատ է փոխվել, հարստացել են, յուղոտել, հղփացել ու հոռացել: Սրանք վաղուց թքած ունեն ժողովրդի վրա, քանի որ հասել են իրենց բաղձալի երազանքին. ունեն պաշտոն ու շատ փող:
Հիմա իսկական թալանչին ով է՞, նիկոլը, թե՞ նախկինները:
Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 2020թ-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր. Հայաստան համահայկական հիմնադրամից նիկոլները թալանեցին 100 միլիոն դոլար:
Իսկական ապացուցված ԹԱԼԱՆՉԻՆ նիկոլն է ու իր սոված ու փողոցային դավաճան բանդան...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր