Չնայած Ուկրաինան հաղթել է «Եվրոտեսիլ 2022»-ում, Մեծ Բրիտանիան հույս ունի հաջորդ տարի հյուրընկալել մրցույթը՝ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, այս մասին գրում է The Guardian-ը: «Եվրոտեսիլ»-ը կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում միայն այն դեպքում, եթե Ուկրաինան, հակամարտության պատճառով, չկարողանա կազմակերպել այն: «Հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը կարող է զգուշավոր լինել՝ 2023-ին մրցույթը Կիևում անցկացնելու հարցում»,- հավելում է հոդվածագիրը: Հիշեցնենք՝ «Եվրոտեսիլ 2022»-ում Մեծ Բրիտանիան զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: |