ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Եվրոտեսիլ 2023»-ն Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում․ The Guardian
16:24, 15.05.2022 | mamul.am
4889 | 0

Չնայած Ուկրաինան հաղթել է «Եվրոտեսիլ 2022»-ում, Մեծ Բրիտանիան հույս ունի հաջորդ տարի հյուրընկալել մրցույթը՝ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, այս մասին գրում է The Guardian-ը: «Եվրոտեսիլ»-ը կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում միայն այն դեպքում, եթե Ուկրաինան, հակամարտության պատճառով, չկարողանա կազմակերպել այն:

«Հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը կարող է զգուշավոր լինել՝ 2023-ին մրցույթը Կիևում անցկացնելու հարցում»,- հավելում է հոդվածագիրը:

Հիշեցնենք՝ «Եվրոտեսիլ 2022»-ում Մեծ Բրիտանիան զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր