ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.56, EUR 430.54, RUB 7.67, GBP 502.73
+16 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+31 °C
Ռոզա Լինի գրառումը` «Եվրոտեսիլ»-ից հետո
16:46, 15.05.2022 | mamul.am
11413 | 0

«Եվրոտեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինն ինսթագրամյան իր էջում գրել է. «Մեր Snap-ի փոքրիկ պատմությունն ավարտվեց. ես շատ ուրախ եմ այս հիասքանչ հնարավորության ու փորձի համար: Արտիստի համար լավագույն պահն այն է, երբ հանդիսատեսն իրեն ձայնակցում է երգի ընթացքում: Snap-ը կատարելիս ամեն անգամ զգացել եմ այդ պահը, ինչի համար սրտանց շնորհակալ եմ: Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ և նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել: Շնորհակալ եմ այն աջակցության համար, որն ստացել եմ այս ամիսների ընթացքում: Ժամանակն է՝ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ, այս անգամ` ոչ միայնակ, այլ ձեզ հետ»:

Հիշեցնենք՝ երգի միջազգային մրցույթում հաղթել է Ուկրաինան, Հայաստանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը:

Աղբյուրը` Ռոզա Լին
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր