ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Եթե այդ տարի Եվրոպան քաղաքական մեսիջ ունի տալու, ապա կհաղթի նա, ով պետք է». Ռուբեն Մխիթարյան
00:12, 16.05.2022 | mamul.am
8485 | 0

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին 15 տարում Ուկրաինան «հաղթել է» Եվրոտեսիլում 3 անգամ՝ 2004-ին (ուկրաինական առաջին գունավոր հեղափոխության տարի), 2016-ին (2014-ին կորցնում է Ղրիմը, 2015-ին պատերազմ է սկսվում Դոնեցկում և Լուգանսկում, 2016-ին Ջամալան հաղթում է «1944» երգով, որը փաստացի ուկրաինացիների հանդեպ ռուսների իրականացված «ցեղասպանության» մասին է) և 2022-ին, երբ ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը:

Արդյո՞ք սա քաղաքական վեկտոր ունեցող մրցույթ է: Եթե դուք կարծում եք, որ ոչ, ուրեմն դուք շարքային «հարգելի հեռուստադիտող եք»:
Հ.Գ. Աշխարհի ամենալավ երգն ու շոուն էլ ունենաս (ինչը Հայաստանի պարագայում վստահաբար այդպես չէր), եթե այդ տարի Եվրոպան քաղաքական մեսիջ ունի տալու, ապա կհաղթի նա, ով պետք է, այլ ոչ թե նա՝ ով լավն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր