ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Սեռը փոխողին՝ 25 հազար դոլար. սրանք ուզում են մեզ դարձնել չհայ». Սրապիոնյան
19:00, 15.05.2022 | mamul.am
4563 | 2

Հանրահավաքի բեմից ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանն զգուշացրեց՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց կեղտոտ թաթերը մղում են դեպի մեր հոգիները, մեր ավանդական, մեր հայկական, մեր պապենական հոգիները պղծել են ուզում: «Արդեն քանի օր մամուլում շրջանառվում է, մի լուր, թե պատրաստված է նախագիծ սեռափոխության մասին, որտեղ թույլ են տալու, որ նույնասեռ մարդիկ ամուսնանան և դա գրանցվելու է պետականորեն՝ գրանցման սեղաններում: Թույլ են տալու, որ մարդը որոշի իր սեռը փոխել և պետությունը դրան այդ վիրահատության համար տալու է 25 հազար դոլար, որպեսզի մարդը փոխի իր սեռը: Թույլ են տալու, որ այդ մարդը այդ դեղերն ընդունի և ստանա 2 միլիոն դրամ դրա համար: Ինչ է սա նշանակում՝ կտրել արմատից մեզ, դարձնել չհայ, իսկ մենք հայ ենք ծնվել: Ես այդ նախագծի հեղինակին մի հարց եմ ուզում հղել: Երբ ոչ բարով-խերով ինքն ամուսնանա և երեխա ունենա, էդ երեխայի սեռը գրանցելու է ծննդից հետո՞, թե սպասելու է՝ 18 տարի հետո երեխան որոշի՝ ինքը կի՞ն է, թե՞ տղամարդ: Եվ ինքը խնջույքի սեղան բացելո՞ւ է զավակ ունենալու համար, թե չէ: Այս մարդիկ եկան խաբելով մեզ ամենաստոր, ամենացինիկ, ամենալկտի, մարդկային ուղեղի համար անհասկանելի ձևերով»,- ասաց նա:

«Սեռը փոխողին՝ 25 հազար դոլար. սրանք ուզում են մեզ դարձնել չհայ». Սրապիոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր