ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մարելու ես հենց դու՝ քո բազմոցի վրա». Սրապիոնյան
19:12, 15.05.2022 | mamul.am
4252 | 4

«Ովքեր բազմոցների նստած ասում են, թե էս շարժումը, կմարի, ասում եմ՝ եղբայր պատվական, եթե դու կարծում ես, որ այս շարժումը մարելու է, ապա մարելու ես հենց դու, քո բազմոցի վրա: Եթե կարծում ես, որ լաոն զարթնել է, էլի պիտի քնի, խորապես սխալվում ես, նա իր հզոր ուժով սրբել-տանելու է ամեն աղբ ու աղբաման: Այս շարժումը գնալով ուժեղանալու է, որովհետև սա աթոռակռիվ չէ: Ովքե՞ր են աթոռի ձգտում, էն զինվորը, որ երկու ոտքը թողել է մարտադաշտո՞ւմ: Ինչ աթոռ, էդ աթոռն էնքան եք արժեզրկել, որ մարդկանց դեռ մի բան էլ պիտի աղաչես, որ գա էդ աթոռը վերցնի»,- Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող հանրահավաքի բեմից ասաց ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր