ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+18 °C
«Մի քիչ հիվանդացել էի, սկսեցին ասել՝ շարժումը պառակտվել է». Վանեցյան
19:30, 15.05.2022 | mamul.am
3191 | 2

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օրվա դադարից հետո կրկին ելույթ ունեցավ հանրահավաքի բեմահարթակից: «Մի քիչ հիվանդացել էի, իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը պառակտվել է, տապալվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ՝ ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի։
Չի՛ կարող պառակտվել մի բան, որը վերաբերում է մեր երկրին և մեր հայրենիքին, մեր ժողովրդին»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նաև նշեց՝ պայքարը շարունակվելու է, իսկ Հայաստանին ու Արցախին դժբախտություններ բերած իշխանությունները պատասխան են տալու իրենց արածների համար։

«Մի քիչ հիվանդացել էի, սկսեցին ասել՝ շարժումը պառակտվել է». Վանեցյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր