ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հեղափոխականները մարդկանց խոստացան երջանկություն, բայց նստեցրին ղումարի ասեղին». Արթուր Խաչատրյան
19:42, 15.05.2022 | mamul.am
3611 | 3

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանրահավաքի բեմահարթակից արդրադարձավ շահումով խաղերի խնդրին. «Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հեղափոխական տնտեսությունը: Մեր տնտեսության ներքին համախառն արդյունքի 53%-ը առևտուրն ու ծառայություններն են, որ առևտուրն աճել է, հասկանալի է, գները թանկացել են, մարդիկ ավելի շատ փող են վճարում, ցույց են տալիս, թե տնտեսությունն աճեց: Շատ ավելի հետաքրքիրը ծառայություններն են: Դրանց, թերևս, ամենամեծ մասը շահումով խաղերն են՝ ղումարը: Ժողովուրդը դարձել է ղումարբազ: Էս հեղափոխական իշխանությունները մարդկանց խոստացել էին երջանկություն, բայց նստեցրել են ղումարի ասեղին: Իրենց իսկ գնահատականներով՝ ղումարի ծավալը 4 տրիլիոն դրամի կարգի է: Համարյա կրկնակի ավելի, քան թե բյուջեի եկամտային մասը: Մտնում ես մետրո՝ ղումարի գովազդ, փորձում ես ինտերնետով ինչ-որ մի բան կարդաս՝ ղումարի գովազդ, հեռուստացույց ես միացնում՝ ղումարի գովազդ: Երջանիկ մարդը ղումար չի խաղա, դժբախտացրել եք ժողովրդին, ղումար են խաղում: Ղումարբազությունը նոր Հայաստանի այցեքարտը դարձրեցին, մարդկանց ստիպեցին մտածել ոչ թե աշխատելու, այլ փող կպցնելու մասին: Սրանց վարած տնտեսական քաղաքականության արդյունքում 10-յակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր քրտինքով հաց էին վաստակում, հիմա մենակ ղումար են խաղում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր