Մի շարք երկրներ հեռացվել են «Եվրոտեսիլ»-ի ժյուրիի կազմից։ Այս մասին տեղեկացնում է Եվրոտեսիլի պաշտոնոկան eurovision-contest.ru կայքը: Մայիսի 14-ին կայացած քվեարկության պատճառով հեռացվել են 6 երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիի կազմերը: Նրանց մեղադրում են մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու համար։ Հիշեցնենք՝ երեկ ուշ գիշերին ավարտվեց «Եվրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան՝ 631 միավորով: Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։ |