ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Թուրքիային կարող է մեկուսացում սպասել ՆԱՏՕ-ում
20:06, 15.05.2022 | mamul.am
3832 | 0

Եվրոխորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը նախազգուշացրել է, որ Թուրքիային կարող է մեկուսացում սպասել ՆԱՏՕ-ում, եթե այս երկիրն արգելափակի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին:

«Ցանկացած ոք, ով հարցականի տակ կդնի ՆԱՏՕ-ում համախմբվածությունը, մեկուսացվելու է հանրության ներսում,- ասել է Վեբերը,- եթե երկու երկրներն իրենք են ցանկանում (անդամակցել ՆԱՏՕ-ին), ապա Ֆինլանդիան և Շվեդիան դրա մասն են կազմում, այստեղ հարցեր չկան։ Դա դանդաղեցնելու կամ արգելափակելու ոչ մի հիմք չկա»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին հայտնել էր, որ դեռևս դրական չի համարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը, որոնք, նրա խոսքով, վերածվել են «հյուրատան» ահաբեկչական կազմակերպությունների համար»՝ մասնավորապես Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (РПК) անդամների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր