ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով». Իշխան Սաղաթելյան
20:12, 15.05.2022 | mamul.am
3315 | 1

«Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով»,- այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի բեմահարթակից հայտարարեց «Դիմադրություն» շարժման առաջնորդ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ապրիլի 25-ից իջել են փողոց այս իշխանություններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից ամենօրյա ռեժիմով անհնազանդության ակցիաներ, հավաքներ, հանրահավաքներ և երթեր են իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ և շենքեր, իսկ մայիսի մեկից գիշերում են Ֆրանսիայի հրապարակում։ Արդյունքը եղել է այն, որ գոնե հանրային միջավայրում Արցախի նշաձողի իջեցման գործընթացը դանդաղել է:



«Սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդեմ ստի, ընդդեմ ազգային խայտառակության, կապիտուլյացիայի և երկիրը նոր զիջումների տանելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով». Իշխան Սաղաթելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր