ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ժամը 8-ից՝ անհնազանդության ակցիաներ». Սաղաթելյան
21:18, 15.05.2022 | mamul.am
4489 | 1

Վաղը առավոտվանից, ժամը 8-ից մենք պետք է սկսենք անհնազանդության ակցիաներ: Տեղի են ունենալու ավտոերթեր: Հաշվի առնելով եղանակային պայմանները, վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ամբողջ օրը կլինեն անհնազանդության ակցիաներ: Երեքշաբթի օրը առավոտյան շատ կարևոր է լինելու: Առավոտյան ժամը 8-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, 80-100 խմբեր պետք է դուրս գան փողոց: Պարզ եմ ձևակերպում՝ այն քանակություն, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: Նա նաև նշեց, որ շարժմանը նոր թափ են տալու, երեքշաբթի 19:00 կլինի մեծ հանրահավաք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր