ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Տասնյակ երկրներ կմիանան ՀԱՊԿ-ին». Բելառուսի պաշտպանության նախարար
21:30, 15.05.2022 | mamul.am
5687 | 1

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը կարծիք է հայտնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն առաջիկա տարիներին տասնյակ երկրներ կմիանան:
«Կարծում եմ, որ կազմակերպությունն ընդլայնվելու է: Մենք շուտով կտեսնենք, թե ինչպես է փոխվելու աշխարհակարգը, սակայն ՀԱՊԿ-ն ցույց է տվել իր մարտունակությունը, իր խաղաղասիրությունը, և ես կարծում եմ, որ մի քանի տարուց արդեն վեց երկիր չի լինի, կլինեն տասնյակ երկրներ, որոնք գնահատում են խաղաղությունն ու կայունությունը և ոչ թե ագրեսիվությունն ու այլ երկրների քաղաքական կարգի փոփոխությունը»,- ասել է բելառուս նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր