ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Որ դու գնացել ես կռվելու Երկրի համար, այդ փաստը քեզ թույլ չի տալիս այդ նույն Երկիրը աղտոտելու». Միկոյան
22:12, 15.05.2022 | mamul.am
5763 | 1

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղբային պատերազմները շարունակվում են։
-Բարի երեկո ձեզ տղեք ջան։
-Բարև...
-Մի հարց կարելի՞ է:
-Հա...
-Դուք Հա՞յ եք:
Զարմացած դեմքիս են նայում։
- Չի՞ երևում, որ Հայ ենք: Ինչի՞ ես հարցնում որ (ակնհայտ վրդովված հարցնում է տղաներից մեկը):
-Բա այ ախպեր ջան, որ Հայ եք, ինչո՞ւ եք աղտոտում Հայաստանը: Ի՞նչն ա էլի ձեզ դրդում այսպես անարգել մեր երկիրը (վարկյաններ առաջ տղաներից մեկը գարեջրի շիշը դատարկելուց հետո շպրտեց խոտերի մեջ ու ես դրան ականատես եղա):
-Լավ ենք անում, աղբաման չկա, բա ի՞նչ անենք:
-Դի՛ր մեքենայիդ մեջ, մինչև կհասնես աղբամանի մոտ։
- Մենք թափում ենք, հավաքողը կգա կհավաքի,- յանի ինչ ես եկել մեզ բան սովորեցնում տոնով պատասխանում է տղաներից մեկը:
- Եղբայր ջան, որ դուք և ձեր նմանները չթափեն, հավաքելու կարիք չի էլ լինի,- ասում եմ, ու մեքենայիս բեռնախցիկից Մաքրապատիչն ու տոպրակը հանում եմ ու սկսում եմ հավաքելը իրանց թափածը։

-Ես էս ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԿՌՎԵԼ ԵՄ, ԼԱՎ ԵՄ ԱՆՈՒՄ ԹԱՓՈՒՄ ԵՄ։ Սուս ու փուս գործդ արա, մեզ էլ բան մի սովորացրու։
Այստեղ ես ամենաշատը տխրեցի։
-Այ ախպեր ջան, ավելի վատ քեզ համար։ Էն որ դու գնացել ես կռվելու Երկրի համար։ Այդ փաստը քեզ թույլ չի տալիս այդ նույն Երկիրը աղտոտելու։ Էս Հողի համար է այդքան Մարդ իր կյանքը զոհել... Իսկ մենք թքած ունենք այդ փաստի վրա։ Մենակ անկեղծ պատասխանեք, Ձեզ դո՞ւր ա գալիս էս փնթի վիճակը: Հլա գնացեք Սևանի ափերը նայեք, տեսեք ինչ ա կատարվում: Ամբողջ երկիրը աղբի մեջ կորած ա։
-Տո ի՞նչ ես է երկարացնում: Դու վոբշե ո՞րտեղից ես:
Երբ զգում եմ վեճը անխուսափելի է,
Նման պարագաներում աշխատում եմ ինքս կոնֆլիկտի չգնալ։ Որոշ բաներ էլ չլսելու եմ տալիս։ Քանի որ գիտակցում եմ, իմ պատասխանից է կախված կոնֆլիկտի լինել չլինելը։ Կարճ պատասխանում եմ։
-Վանաձորից եմ...
-Բա գնա Վանաձորիդ աղբը հավաքի։ Ի՞նչ գործ ունես Աբովյան:
-Եղբայր ջան, Աբովյան էլ է իմը։ Ու առհասարակ Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները իմն են։ Ես էլ որտեղ ուզեմ, այնտեղ էլ աղբ եմ հավաքելու...
Այսպիսի անիմաստ ու ոչ մի լավ տեղ չտանող զրույց ունեցա Աբովյան քաղաքում երեք երիտասարդների հետ, ովքեր մինչև վերջ չընդունեցին իրենց սխալը։ Ու այդպես վրդովված նստեցին իրենց մեքենաները ու իրանցից գոհ հեռացան։
Ես էլ գլուխս կախ շարունակեցի իմ մեկ պարկ աղբը հավաքել»:

Աղբյուրը` Հակոբ Միկոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր