ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Նույն մոդելով աշխատելով՝ նույն մարդիկ տապալեցին ետպատերազմյան ցասման հզորագույն ալիքը». Կիվիրյան
00:18, 16.05.2022 | mamul.am
3840 | 0

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեք մի բան էլ կարճի մեջ բացատրեմ, առավել ես որ Հայաստանի միակ խնդիրն էլ մենակ Արցախը չի։ Ցանկացած իշխանություն, եթե ցանկանում ա խուսափել քաղաքական կամ հասարակական պայթյունից, ապա պետք է առավելագույնը կիրառի ու ճիշտ աշխատացնի այսպես կոչված սոցիալական վերելակները։ Ցանկացած տեղ, ցանկացած երկրում, եթե այդ սոցիալական վերելակները փակում ես, այսինքն փակում ես այն բոլոր ճանապարհները, որոնց միջոցով մարդը կարող է փոխել իր սոցիալական կարգավիճակը, վերջիվերջո, պայթյունը անխուսափելի ա դառնում։ Ինչու էի մեկը ես տարիներ առաջ կանխատեսում ու ճիշտ կանխատեսում այս պայթյունը, քանի որ բոլորս տեսնում էինք, որ երկար տարիներ բոլոր իշխանությունները համառորեն փակում էին այդ սոցիալական վերելակները, ու Հայաստանում քաղաքականությամբ արդյունավետ զբաղվելու, կամ քո սոցիալական կարգավիճակը փոխելու համար պետք ա կամ մի անուշ ախպոր ախպեր, քածի տղա, վարորդի սիրուհու լակոտ լինեիր, կամ էլ թե գնայիր ու կզելով անցնեիր Մելիք Ադամյանով, ինչը որ վերջում շատ ուղիղ կերպով ասվեց։ Ու երկրում ձևավորվել էր մի ահռելի զանգված, որը ոչ ցանկանում էր ընդունել խաղի նման սահմանափակ կանոնները, ոչ էլ գնալ կզելու։ Երկար տարիներ այդ մարդիկ իրար գլուխ հավաքված սպասում էին հարմար պահի, ու երբ մի շարք հանգամանքներ 2018 թվականին խաչվեցին, հենց այդ խմբերը դարձան պայթյունի հիմնական կատալիզատորը, իրենց հետևից տանելով մնացածին։ Երկրում փթել էր ամեն ինչ, փողոց դուրս եկան բոլորը (դե բացի իմ պես մի քանի հոգուց, ովքեր շատ ավելի խորքային էին տեսնում խնդիրները ու մի քիչ ավելի շատ էին տեղեկացված), Նախագահականի պատուհաններից շարքային աշխատակիցները, որպես ծնող, նայում էին թե ոնց են իրենց երեխաները լծվել իշխանափոխության։ Իհարկե, իշխանափոխությանը նպաստեցին և ապահովեցին բազմաթիվ այլ որոշիչ գործոններ, այդ թվում հիմնականներից մեկը նոր համաշխարհային ճարտարապետության ձևափոխման շրջանակներում Արցախյան նոր օրակարգն էր, ինչպես նաև բուն իշխանության ներսում մի քանի թևերի անողոք և ինքնաբնաջնջող պայքարը։ Ինչևէ, հիմա շատ չխորանամ այդ ամենի մեջ։ Հիմա, եթե ուշադիր նայենք, Նիկոլը թեկուզ և անգրագետ ու ընտրովի, սակայն փորձում է ինչ-որ կերպ աշխատացնել այդ սոցիալական վերելակները, ու հենց այդ սկզբունքից ելնելով էլ իր հետ որևէ թայֆայական կապ չունեցող մարդիկ հայտնվում են իշխանության ներսում ու այդ կերպ իրենց տեղերում կանխում կամ նվազեցնում են պայթյունը։ Ու համառորեն, ոնց որ իրենց իշխանության եղած ժամանակ, հիմա էլ ընդդիմության դիրքերից հանդես եկող մարդիկ հենց բուն ընդդիմության դաշտը ձևավորելուց ամեն կերպ մերժում են աշխատացնել սոցիալական վերելակները՝ մոտավորապես աշխատում է գյադեք աջ, գյադեք ձախ սկզբունքը, ու խելոք պապաներն ամեն ինչ գիտեն ու ձեր տեղը ճիշտ կերպով կորոշեն պարզունակ մոտեցումը։ Ընդամենը մի օրինակ, այն որ մինչ օրս անհայտ է, թե ովքեր ու ինչ սկզբունքով են Ֆրանսիայի հրապարակում (կամ ինչ-որ այլ վայրերում) կայացնում որոշումները, առանց որևէ թափանցիկության, հենց այդ ամենի վառ ապացույցն է։ Մինչ օրս հասարակությունը այդպես էլ չգիտի, թե ով ա կայացնում կամ վիզավորում որոշումները, ոնց ա ձևավորվում հարթակը, ինչ սկզբունքով են դրանք աշխատացնում ու ով է պատասխանատու այդ ամենի համար, ու դրա հետևանքով էլ կրեատիվ անձինք իրենց զերծ են պահում այդ ամենին միանալուց՝ ինչ իմաստ ունի խրվել մի բանի մեջ, որտեղ դու ի սկզբանե գործիք ես ու մշտապես կմնաս գործիք։ Այս նույն մոդելով աշխատելով համարյա թե այս նույն մարդիկ տապալեցին ետպատերազմյան ցասման հզորագույն ալիքը, հիմա էլ ոնց որ թե այդպես էլ խելքի չեկած բռնել են նույն ճանապարհը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր