ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բաբկեն Թունյանը պատասխանել է Արթուր Ղազինյանին
22:48, 15.05.2022 | mamul.am
6257 | 2

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի անգամ «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսումը ստուգող քննիչ հանձնաժողովի նիստ էր, որին մասնակցում էր նաև հիմնադրամի տնօրենը, և գաղտնի բովանդակության պատճառով որոշվեց նիստի երկրորդ հատվածը դռնփակ անցկացնել, առանց լուսաբանման և կողմնակի անձանց:
Երբ հեռարձակումն անջատվեց, լրագրողներն ու աշխատակազմը հեռացան, և դահլիճում մնացինք միայն երեք խմբակցությունների պատգամավորներով, ես մեր ընդդիմադիր գործընկերներին ասացի.
- Ժողովուրդ ջան, հազիվ առիթ է՝ իրար հետ նստած ենք, առանց տեսախցիկների ու կողմնակի մարդկանց: Խնդրում եմ մի հարցի պատասխանեք՝ դուք իրո՞ք մտածում եք, որ մեր իշխանությունը կարող էր հիմնադրամի միջոցները գրպանել ու նման բան է արել:
Բառացի պատասխանը չեմ հիշում, բայց դեմքի արտահայտությունները հիշում եմ: Ամեն դեպքում, «այո» պատասխան չհնչեց:
Այսօր իմացա, որ Արթուր Ղազինյանը գրել է. «Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 2020թ-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր»:
Պարոն Ղազինյան, ապացուցված միակ փաստն այն է, որ դուք ու ձեր խմբակցությունը 6 ամիս նույն հարցերը կրկնելուց հետո՝ տապալեցիք կամ, ինչպես սիրոմ եք ասել, պարալիզացրեցիք ձեր իսկ նախաձեռնած քննիչ հանձնաժողովի աշխատանքի ժամկետի երկարացումը:
Ուղղակի նիստին չներկայացաք, որ երկարաձգման հարցը ներկայացնեիք: Երևի համարեցիք՝ անիմաստ զբաղմունք է»:

Աղբյուրը` Բաբկեն Թունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր