Գերմանիան մտադիր է մինչև 2022 թվականի վերջը դադարեցնել նավթի ներկրումը Ռուսաստանից, նույնիսկ եթե ԵՄ երկրները չհամաձայնեն պատժամիջոցների հաջորդ փաթեթի շրջանակներում ռուսական վառելիքի մատակարարման արգելքի շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնյաներին։ Բեռլինը բանակցություններ է վարում այլընտրանքային մատակարարումների շուրջ: |