ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Բաքուն ուղղակի միջամտում է Հայաստանի ներքին հարցերին». Տաթևիկ Հայրապետյան
10:48, 16.05.2022 | mamul.am
5748 | 2

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Նման իրավիճակ, երբ Բաքուն ուղղակի միջամտում է Հայաստանի ներքին հարցերին, ավելին` ասում, թե ում հետ կբանակցեն, ում հետ` չեն բանակցի, ցույց է տալիս, որ կան չերևացող գործընթացներ Փաշինյանի կառավարության և մեր հակառակորդ հարևանների միջև, հակառակ դեպքում` Բաքվի նմանօրինակ միջամտությունների հետ կապված վաղուց որևէ պաշտոնական արձագանք կհնչեր... Ես դավադրապաշտական տեսությունները միշտ մերժել եմ, բայց Բաքվի նմանօրինակ պահվածը, ադրբեջանական քարոզչադաշտի ակնհայտ աջակցությունը գործող իշխանությանը շատ հարցեր է առաջացնում։ Վստահեցնում եմ` 2018-2020 թթ.՝ Փաշինյանի կառավարման առաջին շրջանում, Բաքվի արձագանքներն այլ բնույթ էին կրում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր