ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանական ուժերը գերազանցում են դիմադրության շարժման ուժերին». Հակոբ Հակոբյան
17:12, 16.05.2022 | mamul.am
3283 | 1

ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղ առավոտից ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ավտոերթի մասնակիցներին: Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանական ուժերը գերազանցում են դիմադրության շարժման ուժերին: Ուստի եկել է ժամանակը: Հանրային կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող հայ ազգի բոլոր ներկայացուցիչները, այսօր պարտավոր են գիտակցել պատասխանատվությունը պետության հանդեպ և անձամբ նախաձեռնել ապազգային իշխանության հեռացումը: Եկել է տաղանդավոր և հնարամիտների ժամանակը: Ձեր ժամանակը, հայեր։ Պետք է աշխարհին ցույց տալ, թե ինչպես է լինում հայ ազգային հեղափոխությունը: Հավաքեք ձեր ընկերներին, հարազատներին, ծանոթներին: Եթե դուք թատերական կամ երաժշտական հաստատությունների ուսանող եք, փորձերը կատարեք հենց փողոցում։ Սովորեք փողոցներում, աշխատեք փողոցներում՝ խաչմերուկներում, կամուրջների վրա: Աթոռներ դրեք, գրքեր կարդացեք, պարեք, երգեք, պոեզիա կարդացեք: Բոլորը փողոցներում, խաչմերուկներում, թունելներում: Ընդհատել, շեղել ուշադրությունը: Ավտոբուսներում, մետրոյում, խանութներում…..ամենուր: Պետք է դիմադրության ձայն լինի. քաղաքը պետք է ոտքի կանգնի, երկիրը պետք է ոտքի կանգնի, Հայ ազգը պետք է ոտքի կանգնի: Միայն այսպես կարելի է դիմադրել, միայն այսպես կարելի է ազգայինը թելադրել»:

Աղբյուրը` Հակոբ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր