ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Հակահայկական քարոզով առաջին հորիզոնականում է «Ազատություն» ռադիոկայանը». Վարուժան Գեղամյան
11:42, 16.05.2022 | mamul.am
3479 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը լուսանկար է տարածել` կից գրառմամբ. «Հայաստանի դեմ պայքարում մեր թշնամիներն առավելապես օգտագործում են քարոզչական գործիքը, որը ներկայացված է մեր երկրում արտաքին ֆիմամսավորմամբ գործող լրատվամիջոցներով: Դրանք բացահայտ կամ քողարկված ձևով տարածում են պրոթուրքական ու հակահայկական տեղեկություններ` այդպիսով նպաստելով ոչ միայն կապիտուլյանտի իշխանության պահպանմանը, այլև ներհայաստանյան հասարակության պառակտմանն ու բարոյալքմանը:
Այդ լրատվամիջոցներից հակահայկական իր քարոզով առաջին հորիզոնականում է «Ազատություն» ռադիոկայանը: Երեկվա իրենց հրապարակած հերթական մի տեսանյութը Տավուշի իբր ադրբեջանական հողերի մասին այդպիսի քարոզի վառ օրինակ է (տես կից նկարը):
Ուստի առաջարկում եմ իմ ընկերներին, ովքեր ժամանակին հավանել էն այս զլմ ֆեյսբուքյան էջը, հանել իրենց հավանումները` այդպիսով նվազեցնելով դրա տեսանելիությունը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր