ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը, և՛ թիմը կա». Իշխան Սաղաթելյան
12:06, 16.05.2022 | mamul.am
2576 | 3

«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը կա

. Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման ընթացքը, կապահովի սահմանների անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ, արդար, բարեկեցիկ երկիր

. Մեզ պետք է պոպուլիզմին, ստին, պարտվողականությանը, քաոսին այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի անցյալի դրականը, կմերժի բացասականը, կհամադրի փորձը և երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանության սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու լուծումներ, կտա ապագայի տեսլական

. Նիկոլին հեռացնելուց հետո առաջին մեր երեք քայլերը լինելու են պետության ողնաշարը հանդիսացող

համակարգերի վերակենդանացումը․

- Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն,

- Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ իրապես մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր

- մուրացիկ դիվանագիտության փոխարեն ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Արցախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր